Հայաստանցիների մեծ մասը նախատեսում է ամանորյա տոների և խնջույքների համար ծախսել 200 000 դրամ և ավելի գումար: YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ մեր ժողովուրդը սիրում է ծայրահեղություններ:

Ըստ մեր կողմից իրականացված հարցման արդյունքների հարցվածների 35 տոկոսը ամանորյա տոնախմբությունների վրա կծախսի 200 000 դրամ և ավելի, իսկ 28.7 տոկոսը՝ 50 000-100 000 դրամ: Ստացվում է, որ արդյունքներով գերակշռում են երկու բևեռները՝ ամենաքիչն (50 000-100 000 դրամ) ու ամենաշատը (200 000 դրամ և ավելի): 

Ներկայացնենք արդյունքներն ամբողջությամբ՝ 

50 000-100 000 դրամ-41 մարդ

100 000-150 000 դրամ-25 մարդ

150 000-200 000 դրամ-27 մարդ

200 000 դրամ և ավելի-49 մարդ

Ինչպես տեսնում ենք, չնայած այն հանգամանքին, որ այս տարի ՀՀ-ում աղքատության ցուցանիշը աճել է, տնտեսության ցուցանիշները հույս չեն ներշնչում, բայց հայաստանցիների 35 տոկոսը ամանորյա տոնախմբությունների վրա նախատեսում է ծախսել 200 000 դրամ և ավելի գումար, 28.7 տոկոսը՝ 50-100 000 դրամ գումար, 18.9 տոկոսը՝ 150-200 000 դրամ, իսկ 17.5 տոկոսը՝ 100-150 000 դրամ: