Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում տեղակայված ռազմաբազան՝ ուղարկելով մարտական և տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակ՝ փոխանցում է РИА Новости գործակալությունը․

«Ռազմական ավիացիայի հարվածային 6 միավոր Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները տեղափոխվել են Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից», -ասված է հաղորդագրության մեջ:

Այդ ուղղաթիռների թռիչքները կմեկնարկեն 2016 թվականի առաջին եռամսյակում: