«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի ակտիվ դերակատարներն իրենց «կյանքը չեն խնայել» որոշակի ակնկալիքների դիմաց: ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հատուցման պահը չուշացավ:

Դեկտեմբերի 16-ին պատգամավոր Մուրադյանի փեսայի պաշտոնի բարձրացում տեղի ունեցավ․ Գեւորգ Սիմոնյանը, ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, նշանակվեց Արարատի մարզային քննչական վարչության պետ: Նա 2012-ին, հիշեցնենք, հայտնվել էր աղմկահարույց պատմության մեջ՝ Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում ծեծկռտուքի մեջ էր ընկել Արարատի մարզի դատախազ Ս. Նազարպուրի հետ, որին մամուլն անդրադարձել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: