«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչև Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն:
Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն հաճո կառավարություն, այս անգամ ևս ՀՅԴ-ից կընտրի իրեն հաճոներին, ՀՅԴ-ի ֆոնին էլ կառավարություն «կսղցնի» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս լուրջ լծակներ ունենա 17 թվի ընտրություններում»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: