Իսլամական ահաբեկչությունը դատապարտում են բոլոր երկրները, սակայն նրանց գործողություններում բացակայում է անհրաժեշտ միասնականությունը: Միասնական չեն նաև ահաբեկիչները, ավելին` նրանց հարաբերությունները թշնամական են` բառիս բուն իմաստով:
«Իսլամական պետություն» և «Թալիբան» խմբավորումների միջև իսկական պատերազմ է ընթանում:
Երկուսն էլ պատկանում են սուննիականության տարբեր հոսանքների, ԻՊ գրոհայինները վահաբականներ են: Եթե «Թալիբանի» համար անընդունելի է ներկրոնական անհանդուրժողականությունը, ապա ԻՊ-ն շիաներին նայում է թշնամական աչքով:
Տարբեր են նաև երկու խմբավորումների քաղաքական նպատակները: «Թալիբանի» գործունեության դաշտը բացառապես Աֆղանստանն է, իսկ ԻՊ-ն համաիսլամական խնդիր է հետապնդում` փորձելով քաղաքական մեկ կազմավորման մեջ միավորել մահմեդական բոլոր երկրներին:
Ահաբեկիչների այս տարաձայնություններն հարկ է օգտագործել` տարբեր խմբավորումների գործունեությունը լոկալացնելու և վնասազերծելու նպատակով:
Իսլամական ահաբեկչությունը դատապարտում են բոլոր երկրները, սակայն նրանց գործողություններում բացակայում է անհրաժեշտ միասնականությունը: Միասնական չեն նաև ահաբեկիչները, ավելին` նրանց հարաբերությունները թշնամական են` բառիս բուն իմաստով:
Սուրեն Սուրենյանց