Իջևանի զբոսայգու քանդակները վերջին տարիներին դարձել էին բարբարոսության զոհ:2012թ. մարտի 1-ին նշված այգում ջարդվել էր հերթական քանդակը: Նույն տարվա դեկտեմբերի 8-ին կոտրվել էր «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: 2013թ. հունվարի 15-ին գլխատվել էր քանդակներից մեկը:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել, որ այդ հանցագործությունը կատարել է Իջևան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը, ով հաշվառված է որպես հոգեկան հիվանդ:
Նա ոստիկաններին ասել է, որ քանդակը գլխատել է, որովհետև քանդակված մարդու գլուխն ավելի բարձր է եղել նույն քանդակի ուսին պատկերված եկեղեցուց: Ղալումյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նախկինում էլ է քանդակներ ջարդել:
Տավուշի մարզի դատախազությունը դատարան հայց է ներկայացրել` անմեղսունակության վիճակում արարք կատարած Մարտուն Ղալումյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ կիրառելու միջնորդությամբ: Այդ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Գրում է` «Ժողովուրդը»:


