«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը 2015թ. ընթացքում կորցրել է սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքի 14%-ն ընդամենն, և սա այն դեպքում, երբ կառույցի դեմ «պայքարում է» միաժամանակ 2 միջազգային կոալիցիա՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 երկրների մասնակցությամբ: ԻՊ-ից ազատագրված շրջանների շարքում կարելի է առանձնացնել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Թալ Աբյադ քաղաքն, Իրաքում՝ Թիքրիթ քաղաքը և նավթավերամշակման կարևորագույն կենտրոններից հանդիսացող Բայջի քաղաքը:

Նշվածից կարելի է դատել ծայրահեղական կառույցի դեմ հայտարարված միջազգային պայքարի արդյունավետության՝ տվյալ դեպքի համար շատ ավելի դիպուկ կլինի նշել՝ անարդյունավետության մասին…

Արմեն Պետրոսյան