«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսով և սահմանել այն 8,25 տոկոս: Իր այս որոշումը հիմնավորելիս ԿԲ խորհուրդը սենսացիոն մի բացահայտում է արել:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև առաջիկա ամիսներին…»,- արձանագրել են ԿԲ-ում:

Այսինքն համաշխարհային շուկայում ապրանքների գները «շարունակական նվազում» են, իսկ Հայաստանում դրանք ոչ թե էժանանում են, այլ պարզապես ավելի դանդաղ են թանկանում: Կնետրոնական բանկը նույնիսկ չի էլ ակնկալում, որ Հայաստանում կլինի գնանկում: Հակառակը. «…առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև ԿԲ նշած քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի»,-արձանագրել է ԿԲ խորհուրդը: Այսինքն, աշխարհում ապրանքները կշարունակեն էժանանալ, իսկ Հայաստանում մի քիչ դանդաղ կթանկանան, բայց հետո ավելի արագ կթանկանան:

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պետք է տեսականորեն հանգեցնի ՀՀ տնտեսության աշխուժացմանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: