Սեյրան Օհանյանի նկարների թեման շահարկողներին.
Էդ մարդը իր երիտասարդ տարիներին կռվել է Ազգի համար ու Հայրենիքի համար։ Կռվելով ազգի համար՝ կորցրել է ոտքը։ Ի՞նչ ես արել դու հանուն Հայրենիքիդ և Ազգիդ, երիտասա՛րդ, ի՞նչ ես զոհել դու, որ վաղը, հասնելով Սեյրան Օհանյանի տարիքին, նաև իրավունք ունենաս պահանջելու գոնե ընտանեկան երջանկություն դրա դիմաց, պատերազմի շեմին գտնվող մեր երկրում (էլ չասեմ՝ մարդուց պահանջել՝ երջանիկ չլինել)։
Հ.Գ.
Հասկացանք, ոմանք կոնկրետ ընկած էն նախարարի, բանակի և այլ թեմաների հետևից, հասկացանք, որ էս ամենը պատահական չի, հասկացանք՝ բոլոր խնդիրները, հասկացանք նաև, որ միգուցե և կարիք չկա նման լուսանկարների և այլն և այլն։ Բայց, խոսելուց՝ գոնե խոսեն նրանք՝ ովքեր էդ խոսելու, պահանջելու վաստակն ունեն։ Էդ մարդն իր երիտասարդ տարիներին արել է ազգի համար։ Իր արածի կեսն արեք, նոր իրենից պահանջեք ավելին։
Իսկ հիմա, նրանց, ովքեր տարածում են նախարարի ընտանեկան նկարը՝ աղքատ ընտանիքի նկարի կողքը՝ խաղալով մարդկանց էմոցիաների հետ, կոնկրետ առաջարկ ունեմ. նախ էս տեսանյութը նայեք, եւ դրանից հետո, նախարարի նկարի փոխարեն, էդ աղքատ ընտանիքի նկարի կողքը դրեք ձեր ընտանիքի նկարը։ Չեմ կարծում, թե շատ պիտի տարբերվի էմոցոինալ մանիպուլյացիան։ Էմոցիաների վրա խաղացող ե՞ք՝ մաքուր խաղ խաղացեք, թե չէ հիմա էդ քննադատողներիդ մեծ մասը «Նոր Տարվա Բուդի տասովկեքի» մեջ եք։
Զաքար Խոջաբաղյան