Պատերազմի մասին պետք է գրել և խոսել ամենայն լրջությամբ, զսպվածությամբ և զգուշավորությամբ, որպեսզի տեղ չտրվի խուճապի, դեպրեսիայի և այլ բացասական երևույթների, ինչին նպատակաուղղված է նաև մեր հակառակորդի աշխատանքը...

Սահմանից, հայ-ադրբեջանական շփման գծից տեղեկատվությունը պետք է ֆիլտրվի մանրակրկիթ` տեղադրվեն միայն ու միայն ստուգված փաստեր, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Զերծ մնացեք չստուգված կայքերից, ֆեյքերից որևէ տեղեկատվությունից, քանի որ այն կարող է միտումնավոր տեղադրվել նույնիկս մեր հակառակորդների կողմից... Այս օրերին զգուշ եղեք նաև տնտեսական, բանկային ինֆորմացիայից, քանի որ տեղեկատվական դիվերսիան կարող է հարվածել նաև այդ ոլորտին,,, Այսօր մեզ առավել քան երբևէ պետք է միասնականություն, աջալրջություն, խոհեմություն, քանի որ ,մարտահրավերներն ավելի քան ուժեղ են և արդեն լիովին այլ...

Մի տեղադրեք որևէ լուսանկար սահմանամերձ շրջաններից, մի նշեք ձեր գտնվելու վայրերը, մի տեղադրեք զինվորական համազգեստով, տեխնիկայով որևէ նկար` որպեսզի որևէ մի տեղեկատվություն չտաք հակառակորդին.... Կրկին անգամ հիշեցնեմ` պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաև ` համացանցում...

Բագրատ Մովսիսյան