Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ...
Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է «youtube»-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ:
Երգի հեղինակը նույն ինքը Զարիֆյանն է, երգի ձայնագրված տարբերակն իմ մատուցմամբ է, և արդեն կար տեսահոլովակ նկարահանելու գաղափար և հանկարծ...
...վայ երգչուհին ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է...
Մենք սա այսպես չենք թողնի.»