Երեկվանից խիղճս ու հոգիս անհաշտ կռվի մեջ են մտել ինձ հետ: Չեմ կարողանում այն մտքի հետ համակերպվել, որ տրոլեյբուսի կին վարորդը՝ վրաերթի ենթարկելով 2 քաղաքացու, ակամայից հայտնվել է մեղադրյալի աթոռին: Ցավակցելով մահացած քաղաքացու հարազատներին, և առողջություն մաղթելով մյուս հետիոտին՝ պետք է նշեմ, որ հաճախ հետիոտներն իրենք են հատում փողոցը չթույլատրված վայրով՝ վտանգելով իրենց կյանքը, և մեղքի տակ գցել
ով վարորդներին: Տիկնոջ վարած տրոլեյբուսից , հատկապես ուսանողական տարիներին, շատ եմ օգտվել, ամեն անգամ նրան տեսնելով ղեկի առջև մի տեսակ հպարտություն եմ ապրել: Նա առանց տրտնջալու վարորդին բնորոշ ծանր աշխատանքը կատարում էր մեծ սիրով, նա իր գործի նվիրյալն էր: Իմ կարծիքով՝ ինչպես ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունն, այնպես էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պետք է իրենց նյութական ու բարոյական օգնությունը ցուցաբերեն, ինչպես վրաերթի հետևանքով տուժած հետիոտների ընտանիքներին, այնպես էլ՝ տրոլեյբուսի կին վարորդին, քանի որ վերջինս ՝ տասնամյակներ շարունակ առավոտից մինչ ուշ երեկո իր աշխատանքով ծառայել է մայարաղաքի բնակիչներին: Իսկ ճանապարհատրանսպորտային մարդկային կորուստներով դժբախտ պատահարներից խոսուփելու համար բոլոր քաղաքացիները պարզապես պետք է հիշեն՝ վերգետնյա և ստորգետնյա անցումները մայրաքաղաքի ճանապարհները զարդարող դեկորներ չեն:
Հրաչ Մկրտչյան