Ռեփեր Միշոն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Այս կապակցությամբ նրան շնորհավորել և ջերմ խոսքեր է ասել ռեփերի կինը՝ Սոնան:

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ կերտում ենք հիանալի անձնավորության կերպար մեր մտքերում, ում կցանկանայինք հանդիպել մեր կյանքի որոշ հատվածում: Եվ ես մտածում էի, որ ունեմ բավական ուժեղ երևակայություն: Քո իրականությունը ավելի լավն է, քան այն, որ կարող էր պատահել: Քո իրականությունը ստիպեց ինձ հավատալ հրաշքների: Շնորհակալ եմ, որ դու կաս, շնորհավորում եմ ծնունդդ»,- գրում է իր միկրոբլոգում Սոնան՝ հրապարակելով իր ու Միշոյի համատեղ գեղեցիկ լուսանկարը: