Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկրպագուներին շնորհավորել է առաջիկա տոների կապակցությամբ:
«Իմ բոլոր երկրպագուներին մաղթում եմ ուրախ Սուրբ ծնունդ 7 Ամանոր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայազգի բռնցքմարատիկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացրած մենամարտում 35-ամյա Աբրահամը միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին: