«Հրապարակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռևանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ՝ «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով:
Թաղում ասում են՝ Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երևանում հասնող չլինի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:
«Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարենն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,- կատակում են Չորրորդ գյուղի բնակիչները, որոնք հանրաքվեի ժամանակ նոր տեխնոլոգիա են կիրառել. փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել, չնայած գյուղում տեղի ունեցած մեծ հավաքի ժամանակ խոստացել էին հաստատ «այո» ասել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: