«Իրավունք» թերթը զրուցել է Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հոր՝ Պավել Պերմյակովի հետ:

«Դա հա, գիտեի, որ տղաս ինչ-որ, չէի ասի սատանայապաշտ, բայց տարօրինակ էջ ունի, զբաղվում է այդ էջով, բայց, զարմանում եմ՝ դա ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարված սպանության հետ»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով որդու՝ ոճրագործ Վալերի Պերմյակովի սատանայապաշտ լինելուն, ասաց նրա հայրը՝ աղանդավորական կառույցի հովին Պավել Պերմյակովը:

Իսկ ի՞նչ տարօրինակ էջ էր:

Չգիտեմ: Դեռ դպրոցական տարիներից Վալերին շատ հետաքրքրասեր էր, առհասարակ ինքը, ես կասեի, էքստրիմի սիրահար երեխա էր: Գիտեմ, որ հիմա դժվար է ինձ հավատալ, բայց էլի եմ ասում՝ որ չեմ հավատում, թե տղաս ընդունակ է նման սպանությունների: Նա նման քայլի երբեք չէր գնա, իսկ եթե անգամ գնացել է, գուցե դրդե՞լ են:

Օրինակ՝ ո՞վ:

Չգիտեմ, ես ընդամենը մտածում եմ, բայց ոչինչ չգիտեմ, ես միայն գիտեմ, որ իմ տղան ոչ սատանայապաշտ է, ոչ էլ, առավել ևս, փորձառու ու անսիրտ մարդասպան, մնացածը…»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: