«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդը» պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պատվիրել և տեղափոխել Հայաստան:
Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմից կազմակերպված հանցագործություննների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից ոմանք ինչ ցանկանում, անում են, իսկ իրավապահներն ընդամենը հերթական հանցագործության դեպքն են արձանագրում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: