Հայաստանի կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստին այդպես էլ որոշում չի ընդունել հունվարի 8-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին:
Նշենք, որ նախորդ տարիներին Հայաստանում որոշակի ավանդույթ էր ձևավորվել, երբ ամանորի շեմին կառավարության որոշմամբ բնակչությանը ամանորյա արձակուրդ էր տրվում մինչև հունվարի 10-11-ը:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, Սուրբ ծննդի ու Նոր տարվա տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է, որովհետև Քրիստոսի ծննդին հետևող Մեռելոցն է:
Սպասվում էր, որ նիստի ընթացքում ուրբաթ օրվա աշխատանքային օրը (հունվարի 8) կտեղափոխի երկուշաբթի` հունվարի 11-ին կամ էլ հաջորդ շաբաթ օրը` հունվարի 16-ին, սակայն դա տեղի չունեցավ: Այսպիսով`Հայաստանի բնակիչներին Նոր տարվա տոնակատարությունների համար ընդամենը ութ օր է հատկացվել: