Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ: