Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունների հարկային եկամուտները 2015-ին կկազմեն 383.3 մլրդ դրամ՝ 2014-ի 351.3 մլրդ դրամի դիմաց, ինչն, ըստ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, նախորդ տարվա համեմատ ավելի է 32 մլրդ դրամով կամ 9 տոկոսով:
2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակում են`
- «Գազպրոմ-Արմենիա»,
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»,
- «Ղ-Տելեկոմ»,
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
- «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»,
- «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ,
- «Հայկական ատոմային էլեկտրակայան»,
- «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»,
- «Ամերիաբանկ»
- «Տրանսգազ» ընկերությունները,
Նշված ընկերությունները ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 151.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 142.8 մլրդ դրամի դիմաց: