Yerevannews.am-ը հարցում էր կազմակերպել՝ պարզելու, թե որտեղ են հայերը պատրաստվում դիմավորել Ամանորը:

Արդյունքում պարզվեց, որ մեր ժողովրդի գերակշռող մեծամասնությունը՝ 88.6%, պատրաստվում է Նոր Տարին դիմավորել տանը, 6.8%-ը՝ ռեստորանում, և միայն 4.5%-ն է նախատեսում գնալ արտերկիր:

Ինչևէ, Yerevannews.am-ը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթում բարձր տրամադրություն՝ անկախ գտնվելու վայրից: