Yerevannews.am-ը հարցում էր կազմակերպել՝ պարզելու, թե հայ ֆուտբոլասերները ում են տեսնում այս տարվա լավագույն ֆուտբոլիստի դերում:

Արդյունքում պարզվեց, որ երկրպագուների կեսից ավելին՝ 51.7%-ը, նախապատվությունը տալիս է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, 35%-ը՝ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին, և միայն 13.3%-ն է լավագույնը համարում կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Հիշեցնենք, որ 23 թեկնածուներից ընտրված լավագույն եռյակից հաղթողի անունը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին՝ Ցյուրիխում։