Sky Sports-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը, որում ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը ցանկում 17-րդն է:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 17 տուրերում հայազգի կիսապաշտպանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։