Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով վերջերս հեռացվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, Եվրո-2016-ից հետո կարող է գլխավորել ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականը:

Daily Mirror-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին իր գործակալին հայտնել է, որ պատրաստ է աշխատանքի անցնել ազգային թիմում, եթե այդ ժամանակ գործազուրկ լինի:

Այս պահին Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը մտածում է Լուի վան Գալին հեռացնելու մասին: