Երևանի Սարի թաղ կոչվող թաղամասում այսօր գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այսօր՝ ժամը 10.26-ին, հրշեջ-փրկարարները Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 135/1 տան սենյակում հայտնաբերել են 3-րդ (անձը չպարզված) դին:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրշեջ-փրկարարները դուրս են բերել 3 դի և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:
Սարի թաղում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի


