Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականներում նոր նշանակումներ են տեղի ունեցել, հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վարդան Խաչատրյանը ներկայումս գլխավորում է "Գրանդ Սպորտը", որը վերջին տարիներին մասնակցում է պատանեկան Եվրալիգային:
Ի դեպ, պատանեկան հավաքականի կորիզը կազմում են "Գրանդ Սպորտի" խաղացողները:
Իսկ կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:
Վահագն Հարությունյանը, ով նաեւ ՀԲՖ փոխնախագահներից մեկն է, այս տարի գլխավորում էր Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում արժանացավ արածթե մեդալների:
Վահագն Հարությունյանին կշարունակի օգնել Լիանա Բաղդասարյանը: