ՀՀ ՊՆ լրատվության բաժնի պետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ մեր մամուլի “փայլուն” ներկայացուցիչներից մեկը տպել էր հերթական “գոհարը” Սեյրան Օհանյանի մասին:
Գիտակցելով Ձեր ձեր մակարդակն էլ, նպատակներն էլ, մղումներն էլ` կուզենանք ձեր “գոհարը” մանրամասնել նաև այլոց համար: Նախ բուն տեքստի առաջին իսկ մասում կա մի այնպիսի արտահայտություն, որով ի ցույց եք դնում ձեր կեցվածքը ոչ միայն ազգային հերոսի, այլ ողջ հայության նկատմամբ: Ծայրաստիճան դատապարտելի է ՇուշինԱդրբեջան համարելը: Նույն իմաստով ներկայացնենք, որ հիմնականում Բաքվի թերթերն են այդպես նշում, ինչպես նաև խոսում ղարաբաղյան կլանի մասին: Հայ ժողովրդի նկատմամբ նման ազգադավ քայլ կամ դրան նպաստող քայլ կարող են իրենց թույլ տալ հասկանալի կատեգորիայի մարդիկ: Կարծում ենք հասարակությունը դեռ արժանիորեն կգնահատի ձեր արարքը: Ի գիտություն ձեզ, նշեմ նաև, որ ԽՍՀՄ-ի ժամանակ տարածաշրջանի երեք հանրապետություններից միայն Բաքվում կար համազորային ուսումնարան և եթե դու ընդունվում էիր ԽՍՀՄ-ի համազորային ուսումնարան, ապա մասնագիտական կրթություն պետք է ստանայիր Բաքվու, իսկ եթե հրետանավոր էիր ուզում դառնալ, ապա պետք է մեկնեիր Թիֆլիս: Դա նաև խորհրդային քաղաքականության բաղադրիչներից էր: 
Խոսելով ակադեմիական կրթության մասին` հեղինակը կամ իր պատվիրատուները բնականաբար պատկերցում չունեն, որ Սեյրան Օհանյանը այն անձն է, ով առանց այդ ակադեմիական կրթության, որպես շտաբի պետ, մշակում էր մարդկության պատմությանը ապշեցնող Շուշիի, Ակնի, Կովսականի ազատագրության նման ռազմագործողություններ, որոնք այսօր ուսումնասիրվում են աշխարհի ակադեմիաներում: Մարդ, ով, առանց այդ կրթության, մայորի, փոխգնդապետի կոչումով հաղթում էր ադրբեջանական գեներալներին, մշակում էր ու մշակում է ռազմավարական և մարտավարական աննախադեպ լուծումներ և անվտանգության հարցերով քաղաքագիտության թեկնածու է: 
Խոսելով ֆինանսական կարողությունների մասին` մի փոքր ավելի տեղեկացված լինեիք և պարզեիք, որ նման բան չկա, ո´չ Արցախում, ո´չ Երևանում: Մարդ, ով արդեն 15 տարի է բարձր պաշտոններ է զբաղեցնում, որից ավելի քան 10 տարին պաշտպանության նախարար է սկզբից հայկական մեկ, հետո մյուս հանրապետությունում, ոչ մի մեծ սեփականություն չունի: Տեղյա՞կ եք, որ այդ նկարում պատկերված տան մասին խոսելով՝ ձեզ դրել եք ծիծաղելի իրավիճակի մեջ: Այդ նկարում պատկերված տունը բացարձակապես կապ չունի Սեյրան Օհանյանի, կամ նրա հարազատներից որևէ մեկի հետ: Սևանի ափին Սեյրան Օհանյանի ունեցած տունը, որևէ կապ չունի այդ նկարի և դրա մասին նշված գնի հետ: Հավանաբար պատվիրատուներիդ պատվերը կատարելիս այնքան եք փութացել, որ շփոթել եք տները: 
ՀԳ. Սեյրան Օհանյանը հայոց պատմության բացառիկ հերոսներից է, թե պատերազմի, թե խաղաղ օրերի հերոսներից: Այն ինչ ստեղծեց, հիմնադրեց Վազգեն Սարգսյանը և համակարգային մակարդակի հասցրեց Սերժ Սարգսյանը, ինստիտուցիոնալ նոր պահանջներին է համապատասխանեցնում Սեյրան Օհանյանը: Սա, բնականաբար, ոմանց հասկանալու մակարդակից բարձր է: Ներկայումս բանակում իրականացվող բարեփոխումների մասին սերունդները խոսելու են շատ ժամանակ հետո: Մենք շատ լավ գիտենք, թե այդ խորքային բարեփոխումները, որոնց արդյունքները դեռ հետո կերևան, քանի մարդկանց դուր չեն գալիս, քանի որ նրանք դրանով զրկվում են ապօրինությունների լայն հնարավորություններից: Շատ պարզ ու հասկանալի է, որ այդ մարդիկ, տեսնելով օրեցօր խստացող կանոնները և օրինականության հաստատումը, դիմում են նենգությունների: Վերջին երկու զորակոչները իրենց մակարդակով աննախադեպ են եղել, ինչից շահել է միայն մեր երկրի անվտանգության համակարգը:
»