Ու թող կատարվեն բոլորի նվիրական երազանքները: Ահա այս կարգախոսով են Ամանորը փորձում դիմավորել «Շենգավիթ» ԲԿ-ում:
Մինչև Սուրբ Ծննդյան տոնակատարությունը «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկները առաջին անգամ մայրիկներին կայցելեն փոքրիկ «սանտայի» հագուստով:
Ամանորին հրաշքներ լինում են, եթե այդ հրաշքը ինքներս ենք ստեղծում: Այս գեղեցիկ անակնկալը յուրահատուկ հուզմունքով ընդունեցին մայրիկները, իսկ փոքրիկ ձմեռ պապիկների վերածված մանկիկները իրենց ներկայությամբ իսկական տոնի էին վերածել ամբողջ նորածնային բաժանմունքը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: