Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ`միասին դիմավորելու Ամանորը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ:
Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին: