«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը վիավորել է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրինությանը:
Բնապահպանը ընկերության մասին հարցադրումներ է կատարել և նամակ ուղարկել «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը, սակյան նրա նամակն այդպես էլ անպատասխան է մնացել:
Ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանում է, թե ինչու ինքն այդպես էլ չի պատասխանել Լևոն Գալստյանի նամակին:
«Դուք և բնապահպան ակտիվիստներն անարգել եք ինձ և նրանք թքել են ինձ վրա»- ասաց ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը :
Մեր ունեցած տեղեկություններով այդ միջադեպը տեղի է ունեցել բնապահպան Եղիա Ներսեսյանի դատական երկրորդ նիստի ժամանակ:
«Դրանից հետո ինչե՞ս եք դուք ակնկալում, որ ես ձեր նամակին կպատասխանեմ: Ես չգիտեմ Հայաստանում ինչպես է, բայց իմ երկրում նման վերաբերմունքն անարգանք է համարվում»,-եզրափակեց Կանադայից հայրենիք վերդարձած գործարարը:
Առաջարկում ենք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը