ՀՀ տարածքում հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-4-ին աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:

Երևանում հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



