Այս տարի որոշել եմ, ոչ մեկի հետ չեմ վիճում, բացատրական աշխատանքներ չեմ տանում, գրառումը իմ էջի իմ ստատուսի տակ դուրս չեկավ, հաջողություն` ջնջում եմ, եթե ընկերներիս ցուցակում կա, հեռացնում եմ, անցնում առաջ... Ամեն մեկի վրա այդքան էներգիա որ ծախսեմ, կամ ամեն գրածս ստատուսի տակ որ մի հատ էլ բացատրեմ թե որ բառս ինչ է նշանակում գործ անելու ժամանակ չի մնա: Որոշ դեպքերում «Կարմիր կովը կաշին չի փոխի» կամ «հասկացողին մեկ չհասկացողին հազար ու մեկ» ասացվածքները իսկը տեղին են: Առանց այդ էլ ընկերության հայտ տված սպասողների ցուցակում հազարավոր արժանի մարդիկ կան որ Ցուկենբերգի 5000 լիմիտի պատճառով չեմ կարողանում ընդունել, իսկ որոշ մարդիկ ավելորդ տեղ են զբաղեցնում էդ ցուցակում, նպատակներն էլ ընդամենը «իմ էջում ինչ կարդան որ իրենց էջում ինչ բամբասեն»- է: Ախպե՜ր, դուրներդ չի գալիս ձեզ մի տանջեք, ոչ կարդացեք, ոչ լսեք, ոչ էլ դրանից վատ զգացեք: Ես էդպես եմ վարվում, ում գրառումները դուրս չեն գալիս երբեք չեմ էլ կարդում: Կարևորը որ դատարկ խոսացողների պոխարեն գործ անողների թիվը օր օրի շատանում է: Արդեն ծիծաղելի է դառնում որոշ «բողոքի ակցիաներն» ու ֆլեշմոբերը: Ասենք ինչ որ մեկի նկարի վրա մատ տնկելն ու նկարելը...

Ինչպիսի՜ «հերոսությու» ի՜նչ «ազգանվեր գործ» «փրկության միակ ուղղին» և այլն: Համախոհներով կհավաքվենք մի բան կանենք մեր կյանքը ավելի լավացնելու համար դա հազար անգամ ավել ոգուտ կտա, քան հազար անգամ գոռանք «Գվիդոն հեռացիր» կամ տեսնենք ո՞ր մի իշխանավորն է ավելի հանդուրժոլ ու նրա հետևից գոռանք մի երկու թթու խոսք: Էդ իշխանավորներից մեկին կարողացել ե՞ն ասենք գործից հանեն-ՈՉ, կարողացել ե՞ն գողացածը ասենք հետ բերեն-ՈՉ, կարողացել ե՞ն թույլ չտան այլևս սխալ աշխատել-ՈՉ: Ընդամենը ձեռնաշարժության նման ինքնաբավարարման ինչ որ ձև ինչը իրականում ինքնախաբեություն է: Ես համոզվեցի այս վերջին տարվա ընթացքում որ կարելի է ստիպել որ քո իրավունքները իրոք չխախտեն երբ դու դրանց գրագետ ձևով ես տեր կանգնում, կարելի է ստիպել որ ճիշտ աշխատեն եթե դու դա ինքդ ես ճիշտ ստիպում: Իհարկե ոչ բոլորին և ոչ ամեն ինչում, բայց եթե 10-ից մեկն էլ ստացվում է ուրեմն կարելի է շարունակել: 24 տարի է «պայքարում» ենք ու 24 տարի է գնալով ավելի վատ է դառնում, բավական ժամանակ չի՞ որ հասկանանք, որ սխալ ենք պայքարում…Կրկնեմ մի տարի առաջ ասածս` հեղափոխությունով եկածին հեղափոխությունով չես հեռացնի քանզի ինքը քեզանից լավ գիտի դրա տեխնոլոգիաները վ ըստ այդմ դրա դեմն առնելու մետոդները: Այո մեզ հեղափոխություն է պետք սակայն գաղափարական հեղապոխություն, որ հրեշին հեռացնել ցանկացողի երազանքը հրեշ դառնալը չլինի: Այսօր ես դա եմ տեսնում, այսօր ես տեսնում եմ ոչ թե զայրույթ այլ նախանձ, որ «հերիքա դու, տուր մի քիչ էլ ես» սկզբունքն է աչք զառնում: Փառք Աստծո, որ երբ սկսեցի փնտրել, տեսա, որ շատ շատերն են նույն կերպ մտածում, շատ շատերն են այսօր մի գործ անում ինչով ոչ միայն իրենց այլ շրջապատին են օգուտ տալիս, ու մարդիկ տեսնելով վարակվում են լավատեսությամբ, ու սիրով: Իմ մի լավ ընկեր ինձ մի օր հուշեց, որ ոչ թե դեմ այլ հանուն է պետք պայքարել ու ես դա սեփականացրի, ու իմ կյանքը հեշտացավ, ու ես ավելի թեթվ սկսեցի ապրել: Այո ոչ թե ԴԵՄ այլ ՀԱՆՈՒՆ, ու հենց Հանուն մեր երկրի անկախության, բարգավաճման, առաջխաղացման, արդարության և ազատության եմ ես գործում ու էդ բառերը շահամոլ կուսակցությունների կողմից «սեփականաշնորհելը» դրանց իրական իմաստը չեն փոխել ուղղակի ժամանակավոր արատավորել են, որ մենք կուղղենք, ես համոզված եմ !!!


Զաքարյան Արշակ