«Գիշերային թիթեռնիկներ», «Վաճառվող կանայք», «Սիրո քրմուհիներ»… այս կանանց դիմում են ամենատարբեր անուններով: Որպեսզի կյանքի կոչվեր մարմնավաճառների մասին նախատեսվող ֆոտոռեպորտաժը, ֆոտոլրագրող Կոնստանտին Հիլկոն շատ դժվարություններ հաղթահարեց: Պարզվում է, որ աղջիկները հանուն փողի շատ բաների են պատրաստ` բացի իրենց մասին ինչ- որ բան պատմելուց: Սակայն իր գործին ճիշտ տիրապետող լրագրողը կարող է հասնել ցանկալի արդյունքի:
1. Կոնստանտին Հիլկոն իր հետաքննությունը սկսել է թերթերում հրապարակված հայտարարություններով՝ զանգահարելով բոլոր նրանց, ովքեր «աշխատանք էին փնտրում»: Պարզվեց, որ բոլոր այդ «Սիրո քրմուհիների», «Գերսեքսուալ գեղեցկուհիների», «Կրքի թագուհիների» աշխատանքային գինը տատանվում է ղազախական 4000 տենգեից մինչև 300 դոլար՝ մեկ գիշերվա համար:
2. Վիրտուալ շուկան նույնպես հագեցած է սեքսուալ առաջարկներով: Հայտնի է, որ կայքի սերվերները, որոնք առաջարկում են մարմնավաճառներին, գտնվում են արտասահմանում, և աղջիկները ստանում են իրենց գումարը վճարման քարտերի միջոցով: Այդ պատճառով այսպես վճարվող մարմնավաճառների աշխատավարձը ավելի բարձր է՝ սկսած 6000 տենգեից մինչև 400 դոլար՝ մի ժամում:
3. Եթե խոսենք փողոցների մասին, ապա Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմա Աթայում մարմնավաճառներին տեսնել և նկարահանել կարող է ցանկացածը հենց Սեյֆուլանի փողոցում, սակայն նրանց զգալի մասը աշխատում է սաունաներում, հյուրանոցներում և սրճարաններում: Այս մարմնավաճառների մեծ մասը եկել է Կիրգիզիայից, Ուզբեկստանից և Տաջիկստանից:
4. Մարմնավաճառուհիներն իրենց աշխատանքը սկսում են փողոցներում, հյուրանոցներում և բարերում: Այստեղ հաճախորդները կարող են տեսնել «առաջարկվող ապրանքն» իրենց աչքերով, ընտրել ներկայացված տարբերակներից և նույնիսկ գործարքի մեջ մտնելով՝ սակարկել:
5. Եթե դուք չեք կարողանում ընտրել, ապա Ձեզ կարող են օգնել «միջնորդ-տիկնայք»:
6. Բոլոր այդ հասարակաց տները, հատուկ հյուրանոցները և սաունաները աշխատում են բաց՝ պարբերաբար ենթարկվելով ոստիկանության ընթացիկ ստուգումներին: Աղջիկներին ձերբակալում են, սակայն շուտ ազատ են արձակում: Ղազախստանում մարմնավաճառությունը արգելված չէ, և եթե որևէ մեկը ենթարկվում է պատասխանատվության, ապա շատ կարճ ժամանակով:
7. Այդ հյուրանոցների նախասրահում սպասում են աղջիկները, ովքեր պատրաստ են «բիզնես-զրույցի»:
8. Կան ավելի փոքր հաարակաց տներ: Հիմնականում այդ կառույցների մեջ մտնում է ավտոլվացման կետը, սրճարանը, բիլիարդի սենյակը և հյուրանոցային 3-5 համար: 5-10 աղջիկ նշանակվում է սենյակներում, որտեղ հաճախորդներին մատուցում են ծառայողական պարտականությունները:
9. Ծառայությունների արժեքը, սովորաբար, մտնում է հյուրանոցային սենյակի վճարման գնի մեջ, որը տատանվում է 4000- 8000 տենգե/ժամ:
10. Ֆոտոլրագրող Կոնստանտին Հիլկոն երկար բանակցություններից հետո կարողանում է ստեղծել ռեպորտաժ գիշերային թիթեռնիկների մասին:

Մանրամասը` այստեղ