Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական հեռուստատեսության եթերով իշխանությունները հայտնել են ջրածնային ռումբի հաջող փորձարկում իրականացնելու մասին:

Ինչպես տեղեկանում ենք gazeta.ru-ից, այս տեղեկության անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը։ Հայտնի է, որ հունվարի 6-ին ՄԱԿ-ը պատրաստվում է տվյալ հարցով արտահերթ նիստ հրավիրել:

Սա հաստատել են նաև ՄԱԿ-ի դիվանագետները` նշելով, որ նիստն անցկացվելու է փակ դռների հետևում` Նյու Յորքի ժամով առավոտյան 11:00-ին: