Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար,ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Գերմանիայում լրագրողների հարցերին պատասխանելիս մի ուշագրավ հայտարարություն է արել Արցախի վերաբերյալ...Իրեն ապուշի տեղ դնելով կամ էլ միտումնավոր,սույն ռազմական գործիչը հայտարարել է."Եթե նայում եք Ռուսաստանի գործողություններին սկսած 2008 թ-ից Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում և հիմա Սիրիայում,կտեսնենք, որ մեծ մասը Ռուսաստանը դիտում են որպես ռևանշիստական երկիր, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառման, որպես գործիքի՝ ազգային հզորության հասնելու համար"...Ամերիկյան գեներալը նաև ասել է,որ Ռուսաստանի ակտիվացման դիմաց ԱՄՆ-ն պետք է լրացուցիչ զորքեր ուղարկի Եվրոպա՝ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությունը ապահովելու համար...
Թե ինչ կապ ունի Արցախը 2008 թ-ից սկսած Ռուսաստանի ակտիվացման հետ,ամերիկյան գեներալը չի մանրամասնել...Շատ հնարավոր է,որ ՆԱՏՕ-ի սույն բարձրաստիճան զինվորականը վրիպել է Արցախը մատնանշելով այս ցուցակում,որի հնարավորությունը շատ ՔԻՉ է...Ավելի հավանական եմ համարում այն վարկածը,որ ՆԱՏՕ-ի և կոնկրետ ԱՄՆ-ի համար Արցախյան կոնֆլիկտում հայկական կողմերի հաղթանակը ՝դա Ռուսաստանի հաղթանակն է...Այսինքն,Արցախում հայերի պարտությունը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի քաղաքական գծին,որոնց գլխավոր դաշնակիցը մեր տարածաշրջանում Թուրքիան է...Իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք,թե Անկարան ում է պաշտպանում Արցախյան կոնֆլիկտում...Այս հայտարարությունով ամերիկյան գեներալը բացահայտեց,որ իրենց ձեռնտու չէ հայերի հաղթանակը...
Այս "ապուշ",սակայն շատ մեծ վտանգներ իր մեջ պարունակող հայտարարությանը պաշտոնական Երևանը շատ արագ և կոշտ պետք է արձագանքի...Նախ մեր ԱԳՆ-ն պետք է ՆԱՏՕ-ից պահանջի բացատրություն տալ,թե ինչ է ի նկատի ունեցել Ֆիլիպ Բրիդլավը,երբ այդ "ցուցակի" մեջ է ընդգրկել է նաև Արցախը...Երկրորդ՝մեր ամերիկահայ կազմակերպություններն իրենց ամերիկացի պաշտոնյա գործընկերների միջոցով նույն հարցը պետք է բարձրացնեն ԱՄՆ Կոնգրեսում և Պետքարտուղարությունում...
Գագիկ Համբարյան