Ինչպես գիտենք, մեզ` հայերիս մոտ Նոր տարին և ընդհանրապես տոներն ասոցացվում են առատ սեղանների, համեղ ուտելիքների և առանց դադարի ուտել-խմելու հետ: Ուտում ենք, ուտում` առանց մտածելու, թե ինչ վնաս ենք տալիս մեր օրգանիզմին, իսկ ամենաշատը` մարմնին ու կառուցվածքին:
Տոները կարծես ետևում են, համենայնդեպս շատերը գոնե փորձում են ուշքի գալ, չէ՞ որ ամանորյա արձակուրդներն անվերջ չեն, 2 օր ժամանակ ունենք, պետք է կարգի բերել մտքերը, մարմինը և հոգեվիճակը և առանց սթրեսի անցնել աշխատանքի, իսկ առաջին քայլը օրգանիզմը ավելորդ նյութերից մաքրելն ու բնականոն սննդակարգին վերադառնալն է:
Խորհուրդներ դիետոլոգից
1. Օրը 2 լիտր չգազավորված ջուր խմեք:
2. Ոչ մի գրան ալկոհոլ, բացառություն կարող է լինել մեկ բաժակ կարմիր չոր գինին, բայց ցանկալի է, որ այդ բացառությունն էլ չլինի:
3. Առավոտները սկսեք մեկ բաժակ գոլ ջրով:
4. Ուտելուց 1 ժամ առաջ 1 բաժակ ջուր խմեք, դա օգնում է ինչ-որ չափով հագեցնել քաղցը և դուք քիչ եք ուտում:
5. Օրվա ընթացքում կերեք 5-6 անգամ, բայց քիչ-քիչ:
6. Վերջին անգամ երեք քնելուց 3 ժամ շուտ:
7. Սուրճը և թեյը խմեք առանց շաքարի:
8. Կարտոֆիլ կերեք շաբաթը 2 անգամից ոչ հաճախ, և ցանկալի է ոչ տապակած վիճակում:
9. Հրաժարվեք բանանից և խաղողից:
10. Շաբաթվա մեջ մեկ օր բեռնաթափման օր հայտարարեք, կերեք միայն խնձոր, կամ խմեք միայն կեֆիր:
11. Երեկոյան ժամը 18:00-ն համարվում է մարդու սրտա-մկանային համակարգի ամենաակտիվ աշխատանքի ժամանակահատվածը, այդ իսկ պատճառով այդ ժամերին կատարած ֆիզիկական մարզումները ամենաօգտակարն են:
12. Պարտադիր դարձրեք առավոտյան և երեկոյան մարմնամարզությունը:
13. Երբեք չի կարելի օրը սկսել առանց նախաճաշի:
14. Ճաշին կերեք աղցաններ, թեթև ապուրներ, խաշած բանջարեղեն և միրգ:
15. Ընթրիքը պետք է ավելի թեթև լինի` յուգուրտ և բանջարեղեն:
16. Մրգեր ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին:
17. Սննդակարգից բացառեք խորոված, տապակած և ծխեցրած ամեն ինչը, արևածաղիկը, չիպսերն ու ֆաստֆուդը, խուսափեք նաև ամեն տեսակի համեմունքներից և մայոնեզից:
18. Կերեք փոքր չափի և մուգ գույնի ափսեով (մուգ գույնը փակում է ախորժակը):
19. Եթե քաղցրակեր եք և չեք դիմանա առանց շոկոլադի, հոգ չէ, կերեք քիչ քանակությամբ, բայց անպայման դառը շոկոլադ:
20. Միշտ հիշեք, սովամահությամբ չեն նիհարում:
Աստղային դիետաներ
Քեմերոն Դիասի «համեղ» դիետան
60% – մրգեր և բանջարեղեն
– 30% – սպիտակուց
– 10% = ոչ յուղային սնունդ
Նախաճաշ
բրինձ, սխտոր, բրոկոլի, ձու, կիտրոն և խաշած հավի միս
Երկրորդ նախաճաշ
մրգային կոկտեյլ և ջուր
Լանչ
բանջարեղենի աղցան, հավի միս
Ճաշ
մրգեր, ընկույզ
Ընթրիք
լոլիկով կամ սնկով օմլետ
Քնելուց առաջ 1 բաժակ ջուր խմել
Նատալյա Վոդյաովա
http://www.starer.ru/images/natalia-vodianova/etam-autumn-winter-2011-photoshoot/small/3.jpg
Գեղեցկուհի մոդելը առավոտը սկսում է 1 բաժակ մասուրի տաք թուրմով
Նախաճաշ
շիլա, մեկ բաժակ կաթ և չորամրգեր կամ մեկ բաժակ առանց շաքարի թեյ թխվածքաբլիթով
Նախաճաշից 2 ժամ հետո նատալյան խմում է մեկ բաժակ թեյով կաթ
Ճաշ
բանջարեղենով ապուր, բանջարեղենով աղցաններ, ոչ յուղային յոգուրտ և կիտրթնի հյութ
Ընթրիք
Մասուրի թուրմ կամ մեղրով թեյ
Օրվա ընթացքում խմել 2 լիտրց ոչ պակաս ոչ գազավորված ջուր:
Ռիհաննայի ավանդական ձկնային դիետան
http://blog.1in.am/blog/190381.html