«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր ընտանիքը, մեր տունը մեր սրբությունն է: Ոստիկանի տունն էլ բոլորի նման սրբություն է:

Ամենևին չանդրադառնալով ֆեյսբուքյան փոխադարձ վիրավորանքներ հասցնելու փաստին, հարկ եմ համարում նշել, որ ոչ մի ձևով արդարացում չի կարող ունենալ այն, որ վիրավորվելով ոստիկանի խոսքից՝ պետք է ոտնձգություն կատարել նրա բնակարանի հանդեպ: Ի՞նչ է, կարող է ինչ-որ մեկը կգտնվի՝ հակառակը կփորձի համոզել, որ ոստիկանի տունը իր համար սրբությո՞ւն չէ: Խոսքս ուղղում եմ հիմնականում այն նողկալի հայտարարություններ տարածողներին, ովքեր կոչեր են անում elections. am կայքից հանել հասցեները և գնալ ոստիկանի տան վրա: Ես ել եմ ոստիկան և դժվարություն մի կրեք, ով կցանկանա հասցես կտամ, և կսպասեմ իմ տան վրա եկողին…»: 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի տան մոտ կազմակերպված բողոքի ցույցին:

Տվյալ ցույցի առիթ է հանդիսացել նրա ֆեյսբուքյան վիրավորանք պարունակող գրառումը: