Թուրքիայում արգելված համարվող «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները պլանավորել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն:

Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները: