Հոդվածիս վերնագրի հեղինակը Սաուդյան Արաբիայի երեսունամյա պաշտպանության նախարար շեյխ Մոհամադ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն է...Սույն երիտասարդը այս արտահայտությունն արել է "փրկեց" բառը առանց չակերտների մեջ դնելով՝այսինք լուրջ մտածելով,որ ընդերքից հանած նավթի վաճառքից ստացած գումարներով իր հայրիկի ղեկավարած շինծու երկիրը կարող է խայտառակել աշխարհի ամենահին և ամենահզոր պետություններից մեկին՝Իրանին...Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Աարաբիայի միջև պատերազմի վտանգին Մոհամադ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն ասել է."Մենք դիվանագիտական հարաբերությունները խզեցինք Իրևանի հետ,որ վերջինս ավելի չխայտառակվեր...Դուք պատկերացնում եք,որ Սաուդյան Արաբիայի դիվանագետի,նրա ընտանիքի անդամների կամ երախայի վրա հարձակում լիներ...Այդ ժամանակ Իրանն ավելի վատ վիճակում կհայտնվեր...Մենք փրկեցինք Իրանին խայտառակությունից...Ես չեմ մտածում,որ մեր միջև պատերազմ կլինի...Եթե որևէ մեկը դրդում է մեզ դրան,ապա ակնհայտ խելագար է...Որովհետև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պատերազմը՝գլոբալ աղետ կլինի տարածաշրջանի համար,որը մեծապես կազդի աշխարհի վրա...Իհարկե,մենք թույլ չենք տա նման բան..."
Սաուդյան Արաբիայի միապետի որդին,ինչպես ասում են, փորձել է համ նալին խփել,համ՝մեխին...Նա իրանցիներին ներկայացրել է որպես բարբարոս,որոնք կարող էին պատժվել,եթե "սխալ" գործեին Էր Ռիադի դիվանագետների և նրանց ընտանիքների նկատմամբ...Հավելեմ,որ քաղաքակիրթ Սաուդյան Արաբիայում մինչև հիմա միջնադարյան բարքերը բավական մոդայիկ են...Օրանակ՝կանայք ապրանքի նման մի բան են...
Միևնույն ժամանակ ընդունում են այն փաստը,որ չեն կարող պայքարել Իրանի դեմ,նույնիսկ իրենց արբանյակ-երկրներով,որոնք Էր Ռիադից ստացած ցուցումով իրար հետևից խզեցին դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ,իսկ մի քիչ "ինքնավարություն" ունեցողներն ընդամենը իրենց դեսպաններին հետ կանչեցին Իրանից...
Չնայած այն բանին,որ Սաուդյան Արաբիայի ՊՆ նախարարը ալամ աշխարհին հանգստացրեց,որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պատերազմ չի լինելու,բայց բոլորս էլ շատ լավ գիտենք,որ շատ դեպքերում այդ հարցը Էր Ռիադում չի որոշվում,և լիովին բացառել պատերազմի վտանգը սխալ կլինի...Օվկաինոսից այն կողմ ինչպես հրամայեցին,այնպես էլ կանեն սաուդիտները...
Հ.Գ.Ի դեպ,երեկ և այսօր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ խզել են երկրագնդի վրա "դժոխքի ֆիլիալ" համարվող Ջիբութին և "ուրվական երկիր",բայց ծովահենների և ահաբեկիչների որջ համարվող Սոմալին...Զարմանալի է,որ Իրանը սույն թափթփուկ "սուբյեկտների" հետ դիվանագիտական հարաբերություններ է ունեցել...
Գագիկ Համբարյան