Թուրքիան խաղի մեջ է ներքաշում ԱՄՆ-ին:
ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հունվարի վեցին այցելել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի ռազմաբազան: Գեներալը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հունվարի վեցին Ինջիրլիքի ռազմաբազայում այս երեք պաշտոնյաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի տարածքում քրդական ինքնավար միավորումների ստեղծման նպատակաի առնչությամբ:
«Մենք հանդես ենք գալիս համատեղ պայքարով ինչպես ԻՊ-ի, այնպես էլ տարածաշրջանում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Այդ խմբավորումներից է PKK-ն՝ իր մնացած համակիրներով: Թուրքական բանակն ամերիկյան ռազմաուժերի աջակցությամբ փորձ է անում չեզոքացնել մեկ այլ ահաբեկչական կառույցի՝ Սիրիայի Դեմոկրատական կուսակցության (PYD) ուժերի հոսքը Թուրքիա, ովքեր, անցնելով թուրքական սահմանը, փորձ են անում ստեղծել Ազազ-Ժարաբլուս միջանցքը, որն էլ, ըստ էության, կլինի քրդական ահաբեկչական կառույցներին օգնություն տրամադրելու ուղի: Թուրքիան տեղյակ է այս ծրագրից և երբեք թույլ չի տա՝ իր երկիր ներխուրժեն պառակտիչ ահաբեկչական կառույցներ»,-ասել է Դավութօղլուն:

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)