«Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման զինյալներից մեկը մահապատժի է ենթարկել սեփական մորը:
Այս սպանությունը տեղի է ունեցել սիրիական Ռաքքա քաղաքում, որը հանդիսանում է «ԻՊ»-ի հենակետը: Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության վերահսկիչ խորհրդի տեղեկությունների համաձայն, 40-ամյա կինը կյանքով է վճարել նրա համար, որ փորձել է որդուն համոզել լքել «ԻՊ» շարքերը: