Վերնագիրը սենսացիոն գրենք, որ կարդան ))) վայ լրատվամիջոցներից եմ օրինակ վերցնում: Իրականում ոչ թե խնդիր է այլ առաջարկ ՊՆ և ՊԲ ղեկավարությանը: Բոլորս լավ գիտենք Բոքոն տեսակի հացը, որ այսօր մատակարարում են զինված ուժերին: Բազմաթիվ սպաների և զինվորների հետ զրուցելուց տարբեր խնդիրներ, և այլն քննարկելուց հետո, այս մի խնդիրը որոշեցի հրապարակավ քննարկել և առաջարկն էլ հրապարակավ ներկայացնել ՊՆ-ին, քանզի հասարակության ու մանավանդ արդեն իսկ ծառայած և պահեստազորում գտնվողների կարծիքն էլ է ինձ հետաքրքրում: Վերը նշված բոքոնը, որ ռուսերեն «բուխանկա» ենք նաև ասում, իր որակական հատկանիշներով չի փայլում իհարկե, բայց դե, հարցը որակի մասին չէ: Բոլորս գիտենք, որ մեր դիրքերը ամեն օր հաց հասցնելը բավականին ծախսերի հետ է կապված իսկ ձմռանը, կամ անձրևային եղանակներին որոշ ճանապարհներ ոչ միայն վտանգավոր են, այլ երբեմն նույնիսկ անանցանելի: Բոքոնը մաքսիմում եթե չեմ սխալվում դիմանում է 3 օր, իսկ երեք օրից եթե չի էլ փչանում ապա դառնում է ուտելու համար անպիտան: Այսինքն ամեն երեք օրը մեկ բավականին մեծ ծախսեր է արվում և տղաների հացը հասցվում է դիրքեր: Դա արվում է ամեն գնով, եթե մեքենայի համար ժամանակավոր նույնիսկ ճամփան անհասանելի է, ապա տղերքը, այդ թվում նաև սպան (աչքովս եմ տեսել) միևնույն է հացը հասցնում են դիրք պահողներին: Հիմա միանգամից անցնեմ առաջարկիս: Ախր մեր պապերը ամեն ինչ հաշվի են առել... Դրա համար ստեղծվել է Հայկական Լավաշը, որը ոչ միայն մի ամիս ցանկացած եղանակին մնում է պիտանի ու որակը չի գցում, եթե պահում ես չոր վիճակում, չոր տեղում, այլն նաև մեր բոլորի կողմից ամենասիրված և ընդունված հացն է: Նախ կխնայենք բավականին քանակությամբ բենզին և դիզ վառելիք և ըստ այդմ բավականին գումար ռազմական բյուջեից, և երկրորդն էլ համ սպաները համ էլ մեր զինվորները ավելի գոհ ու շնորհակալ կլինեն բոլորից: Գաղտնիք չէ որ բավականին մեծ քանակությամբ բոքոններ ուղղակի թափվում են կամ խոզի կեր դառնում քանզի մեր զինվորները չեն ուտում: Լավաշը չոր վիճակում կարելի է դիրքեր տանել մաքսիմում շաբաթը մեկ անգամ և նույնիսկ շատ հանգիստ կարելի է այն տանել 14 օրը մեկ, այսինքն ավելի հարմար է բոլոր առումներով: Հաճելին օգտակարի հետ ինչպես ասում են: Հը՞, ի՞նչ կասեք ծառայած տղերք: Սպաների հաշվարկով կարգին գումարներ և աշխատանք կխնայվի: Կուզենամ լսել գործից հասկացողների կարծիքը: Համ էլ «բուխանկես» ո՞րն է բա Հայոց բանակը Հայկական հաց չուտի՞ )))
Արշակ Զաքարյան