Ադրբեջանական կողմը կրկին սրում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել է. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական Զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:
Նշենք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: