ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հաճախ է հյուրընկալվում ԱԺ ՕԵԿ խմբակցությանը: Երեկ ևս` նիստի ընդմիջումից հետո, ԱԺ նախկին նախագահը, փոխանակ շտապեր նիստերի դահլիճ, արագ քայլերով ուղևորվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը Սամվել Նիկոյանից փորձել է պարզել, թե ինչու է այդքան հաճախ գնում ՕԵԿ խմբակցություն: «Ու՞րեմն նա մեր կոալիցիոն գործընկերն է, և ես զարմանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջացրել: Դա դուք պետք է բնական ընդունեիք: Այնքան պետք է ըմբռնելի լիներ ձեզ համար, որ դա համարեիք շատ սովորական: Ուղղակի ուշադիր չեք եղել, ես այլ խմբակցություններում էլ եմ լինում»,-ասել է նա,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ինչո՞ւ է Սամվել Նիկոյանը հաճախ հյուրընկալվում ՕԵԿ-ին


