ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Heneran.am-ի տեսանյութում պարզաբանում է տվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի իր լայն ժպիտի մասին:
Պարզվում է Հրանուշ Հակոբյանը ոչ թե ժպտացել, այլ բարևել է: Ըստ նրա` ինքը բարևել է և ուժեղ քամին ստիպել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին բերանը լայն բացել:
«Դա ինչ մեկնաբանեմ, դուք լա՞ց եք լինում առավոտից իրիկուն: Ես բարև տվեցի, քամի էր, նախ ես հուշարձանում չէի մեկ, և հետո ամոթ է ուղղակի»,-իր խոսքում նշում է Հրանուշ Հակոբյանը:
Հ.Գ. Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ ուժեղ քամու դեպքում մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվում: Սովորաբար քամու դեպքում մարդիկ բերանը փակում են և ոչ թե լայն բացում` քամու փոշուց խուսափելու համար:
Լուսանկարը` Գագիկ Շամյանի