Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ասաց, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար առաջնային բնույթ չեն կրում:

«Անկախ ռուս-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակից հայ-թուրքական հարաբերություններն այնպիսի խնդիրների ու խոչընդոտների առաջ են կանգնած, որոնք առաջիկայում կդժվարեցնեն ինչ-որ տեղաշարժեր»,- ասաց նա և նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների առավել բարդացումը կբերի ռազմական գործողությունների ինչը տրամաբանական չէ:

Թուրքագետը նկատեց, որ միանշանական ստեղծված իրավիճակը բարդ կացության մեջ է դնում Ալիևյան կլանին, քանի որ մի կողմից բարելավելով արևմուտքի հետ հարաբերությունները կվատացնի Ռուսաստանի հետ հարաբերությունը, ինչը Ալիևի ղեկավարության գոյությունը կվտանգի:

«Որքան բարդանում է Ադրբեջանի տնտեսական քաղաքական վիճակը, այնքան ավելի է սրվում սահմանի իրավիճակը, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը դրանով ներքին լսարանը փորձում է շեղել»-ասաց նա: