Yerevannews.am­­­-ը զրուցել է «Դինո Գոլդ  Մայնինգ» ընկերության նորանշանակ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ:

-Պատմեք  ձեր կազմակերպության մասին, արդյո՞ք Ձեր կազմակերպությունը գրանցված է Օվշորային գոտում:

-Մեր կազմակերպությունը  «Դանդի Փրեշս Մեթլս» ընկերությունն է, որը գրանցված է Տորոնտո քաղաքում: Հայաստանում Օվշորային հասկացությունը տարբերվում է  աշխարհում ասված Օվշորային հասկացությունից: Կանադայում, եթե ասվում է «օվշոր» ապա դա նշանակում է, որ մարդիկ իրենց ընկերությունները գրանցում են տարբեր կղզիների վրա: Դա արվում է հիմնականում հարկերից խուսափելու համար:Իսկ Հայաստանում, ինչպես հասկացա տարբեր երկրներում գրանցված կազմակերպություններին են օվշոր ասում,  եթե այդպես է, ուրեմն օվշորային գոտում է գրանցված:  «Դինո Գոլդ  Մայնինգ»ի մեծ մասը  պատկանում է  Կանադական  «Դանդի Փրեշս Մեփլզ» կորպարացիային, իսկ մյուս մասը  բաց բաժնետիրական ընկերություններինն է և ցանկացած քաղաքացի կարող է բաժնետոմս գնել Տորոնտո քաղաքից:

-Այսինքն ֆինանսավորում դրսի՞ց եք ստանում:

 -Բնականաբար:Ես երբ ասացի, որ 155 մլն ֆինանսավորում է եղել դա կատարել է «Դանդի Մեթալզի» սեփականատերը:

-Դուք ավելի վաղ խոսեցիք Կապանի քաղաքապետի մասին ասելով, որ իր հետ Կապանում խնդիրներ չունեք: Արդյո՞ք այնտեղ խոչընդոտներ չկան աշխատելու համար:

-Ներկայիս քաղաքապետի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, նախկին քաղաքապետի հետ` էլ ավելի լավ հարբերությունների մեջ էինք:Ես ընդհանրապես այս քաղաքական կեղտոտ խաղերը չեմ սիրում: Պաշտոնյաների հետ շփվելուց առիթներ եղել են, որ ես դա ասեմ: Ներկայիս քաղաքապետը համեստ տղա է, լավ տղա է: Բայց ներկայիս քաղաքապետը որոշ դժվարություններ ունի և  դրանք պետք է հաղթահարի: Չնայած որ մենք տարբեր կուսակցությունների ենք պատկանում, բայց համագործակցում ենք իրար հետ:

-Երևանում ավագանու ընտրություններ են, դուք որևէ կերպ Երևանում տեղի ունեցող  քաղաքական գործընթացների հետ առնչվու՞մ եք:

-Ես գտնում եմ, որ քաղաքականությանը չպետք է խառնվել: Մեր երկիրը կայուն չէ: Հայաստանում սովորություն է, որ հիմնարկի տնօրենն ասում է, թե իր աշխատողը ում համար պետք է քվեարկի:

Դա տեղի ունեցավ, և ԱԺ խորհրդարանական,  և քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ինձ մոտեցան խորհրդարանական ընտրությունների համար, ես հստակ ասացի, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկրության աշխատողներն ազատ են, քվեարկելու են իրենց ցանկացած թեկնածուի օգտին:

Եթե իմ անձնական կարծիքն են հարցնում, ես բնականաբար իմ անձնական կարծիքն ունեմ: Բայց ես բացահայտորեն հայտարարեցի, որ ցանկացած մեր աշխատող ազատ է քվեարկելու ում օգտին, որ  ցանկանում է: Բնականբար ինձ նեղություններ տվեցին:Նեղությունները ես հասցրեցի նախագահին: Երկրի նախագահը միջամտեց և օգնեց ինձ: Ընդհանարապես ես ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից, բոլորը գիտեն իմ կուսակցական պատկանելիության մասին և ես դա չեմ թաքցնում և հպարտանում եմ դրանով:

Կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը

Զրուցեց` Ելիզավետա Ասատրյանը