Այսօր երեկոյան Ցյուրիխում հայտնի կդառնա 2015թ. լավագույն ֆուտբոլիստի անունը և նա կարժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին:

Ինչպես արդեն գիտենք, այս տարվա հավակնորդների եռյակում են արգենտինացի Լեոնել Մեսսին, պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն և բրազիլացի Նեյմարը: 

Ստացվում է, որ երեք հավակնորդներն էլ ներկայացնում են տարբեր երկրներ, սակայն ակումբային առումով միևնույն երկիրը՝ Իսպանիան:

Բացի Ոսկե գնդակի մրցանակից, արարողությանը կհանձնվեն մրցանակներ տարվա արդյունքներով լավագույն կին-ֆուտբոլիստին, լավագույն մարզիչներին տղամարդկանց և կանացի ֆուտբոլում, տարվա ընթացքում խփված ամենագեղեցիկ գոլի հեղինակին, ինչպես նաև ամենամյա «fair play» մրցանակը:

Ուշագրավ է նաև, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ արարողությունը կանցկացվի առանց ՖԻՖԱ-ի նախագահի մասնակցության. Յոզեֆ Բլատտերին, հայտնի պատճառներով, ուղղակի թույլ չեն տա ներկա գտնվել այս արարողությանը: