Ինչպես արդեն տեղեկացրել էինք «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը, չխախտելով անցյալ տարվա «բարի ավանդույթը», մի քանի տասնյակ «օրենքով գողերի» հետ ժամանել էր Հայաստան և հանգրվանել Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցում, որտեղ կայացել է «գողական սխոդկա»:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Շաքրոյի՝ Հայաստանում «օրենքով գողերի» հետ հանդիպումն անցկացնելն ունեցել է դրդապատճառ: Մասնավորապես, գողական հավաքը պետք է կայանար Սոչիում, սակայն ռուսական հատուկ ծառայություններն արգելել են «օրենքով գող» Շաքրոյի մուտքը Սոչի, ինչի հետևանքով էլ, վերջինս անմիջապես մեկնել է Հայաստան (Ծաղկաձոր), որտեղ էլ կայացել է «գողական սխոդկան»:

Աղբյուրը` http://operativ.am/?p=152976&l=am...