Իրանն աշխարհում բնական գազի ամենաշատ պաշարներ ունեցող երկիրն է: Այն հարուստ է վառելիքաէներգետիկ լուրջ պաշարներով: Իրանը, մինչև անցյալ դարի 70-ական թվականները, գյուղատնտեսական երկիր էր, իսկ դրանից հետո՝ արդյունաբերական:
Հանքարդյունաբերության մեջ մեծ դեր ունի գազի պաշարը:
Իրանի ազգային գազի ընկերությունում հայտարարել են Եվրոպա գազ մատակարարելու նպատակով խողովակաշար կառուցելու մասին: Ընկերության՝ միջազգային հարցերով զբաղվող կառավարիչ Ազիզոլա Ռամեզանին մեկնաբանել է, որ Ռուսաստանը Եվրոպա գազ մատակարարելու համար օգտագործում է 3000 կմ երկարությամբ խողովակաշար, և նշել, որ Իրանը ևս կարող է նման խողովակաշար կառուցել:
Ռամեզանին նշել է, որ նավթի գների անկումը Եվրոպա գազի մատակարարումը շահավետ է դարձնում: Նրա խոսքով՝ Չինաստանը և Հնդկաստանը ևս կարող են ցանկալի ուղղություն դառնալ իրանական գազի արտահանման համար: Իրանը կարող է նաև մեծացնել իր էներգետիկ ներկայությունը համաշխարհային շուկայում, իհարկե, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:
«Չնայած այն հանգամանքին, որ Իրանի գազային պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ ֆունտ (962 խորանարդ մետր), երկրի արդյունաբերական հզորությունը կազմում է տարեկան 200 միլիարդ քառակուսի մետր»,- նշել է իրանցի գործիչը: Համեմատության համար նա ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունաբերկան ծավալները տարեկան կտրվածքով հասնում են 800 մլրդ խորանարդի:
Հունվարի 2-ին վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ իրանական ընկերությունն իր դրամական փոխանցումն ստացել է ԵՄ բանկում գրացված հաշվեհամարից, ինչը նշանակում է, որ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ կիրառվող նավթ արտահանելու պատժամիջոցը հանվել է:
Այս ֆոնին հարկ է հավելել, որ Սաուդյան Արաբիան եվրոպայի համար կտրուկ նվազեցրել է նավթի գները, որպեսզի միչև ԵՄ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանելը կարողանա գրավել եվրոպական շուկաները և իրանական նավթը հասցնի եվրոպական շուկա:
Արմեն Հովասափյան